Բացել լրահոսը Փակել լրահոսը
133972680_689490205269865_8073170362414022643_o
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» որոշել է օրենքով արգելել լրատվամիջոցներին հղում կատարել «անանուն աղբյուրներին»

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆբ-ի իր էջում գրել է. «Տեղեկատվական մաքսանենգության» մասին

Մենք չենք սպառում ապրանքներ, որոնց ծագումնաբանության մասին չգիտենք, և շուկայում չի էլ կարող տեսականորեն հայտնվել որևէ տեսակի արտադրանք, որն առանց պիտակավորման է, և որի արտադրողին հնարավոր չէ նույնականացնել․ մեզ մտահոգում է մեր ֆիզիկական առողջությունը։
Այդ դեպքում ինչու՞ ենք մենք թույլատրում, որ տեղեկատվական դաշտում հայտնվեն մեդիա արտադրանքներ, որոնց արտադրողին հնարավոր չէ նույնականացնել։ Ինչու՞ մեզ նույն կերպ չի մտահոգում մեր մտավոր առողջությունը։
 
Եթե պետության պարտականությունն է փակել ցանկացած մաքսանենգ ճանապարհ, որով անհայտ ծագում ունեցող ապրանքները կարող են հայտնվել շուկայում, ապա պետության պարտականությունն է նաև արգելել «տեղեկատվական մաքսանենգությունը»։
 
Առաջարկում ենք արգելել այն աղբյուրների տարածումը, որոնց ծագումնաբանությունը հայտնի չէ և դրանց տնօրինողին որևէ կերպ հնարավոր չէ նույնականացնել։
 
Այս նպատակի համար «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներով շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով սահմանել ենք «անանուն աղբյուրներ» հասկացությունը և արգելել լրատվական գործունեություն իրականացնողներին հղում կատարել դրանց և փաստացի գովազդել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրները, որոնք կարող են նաև ստեղծվել և ղեկավարվել արտաքին ուժերի կողմից և հանդիսանալ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք։
 
Եթե մենք չենք գովազդում մաքսանենգությամբ զբաղվողներին՝ հաշվի առնելով նրանց անհայտ լինելը, նպատակների մասին անտեղյակությունը և, ուստի, հանրային վտանգավորությունը, ապա ինչու՞ ենք գովազդում «տեղեկատվական մաքսանենգներին», որոնք նույն, որոշ դեպքերում ավելի մեծ ռիսկեր կարող են պարունակել։
 
Նախագծով փոփոխություններ են նախատեսված նաև լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության առումով, որոնց նպատակը բացառապես հանրային հաշվետվողականության ապահովումն է, լրատվամիջոցների կառավարման վրա ազդեցություն ունեցող անձանց բացահայտումը։
 
Վստահաբար, այս փոփոխություններն առաջին հերթին բխում են բարեխիղճ լրագրողների, խոսքի ազատության ջատագովների շահերից, և այս համատեքստում, ակնկալում եմ նրանց աջակցությունը լրատվական դաշտի առողջացմանն ուղղված համառ պայքարում։
Նախագծերի փաթեթի հղումները՝