Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել ռուսական «Ռոդինայի» հետ 

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում, այսօր ընկերական խաղում հանդիպել է ռուսական «Ռոդինա» թիմի հետ։

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։ Մեր թիմից միակ գոլը խփել է Ջեյսոնը։

Հիշեցնենք, որ երեք օր առաջ մեր թիմը ստուգողական առաջին խաղում 0։2 հաշվով պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին»։

Հաջորդ հանդիպումը «Արարատ-Արմենիան» կանցկացնի վաղը, փետրվարի 4-ին։ Մեր թիմը կմրցի արդեն Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ։