Հայաստանի ֆուտզալի հավաքականը Ֆրանսիայի հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի 2-րդ տուրում սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի թիմի հետ:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում կայացած խաղը բավական հաջող սկսվեց մեր ֆուտբոլիստների համար, որոնք 15 րոպեում երեք գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: Սակայն, հյուրերն առաջին խաղակեսում կրճատեցին հաշիվը, իսկ ընդմիջումից հետո ընդհանրապես հավասարացրին այն:
Հանդիպման 30-րդ րոպեին Դավիթ Ասլանյանը կրկին առաջ մղեց մեր թիմին, սակայն ֆրանսիացիները հաջորդ իսկ գրոհի ժամանակ վերականգնեցին հաշվի հավասարեությունը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 4:4:
Հայաստանի հավաքականը վաստակեց առաջին միավորը մրցաշարում և հավասարվեց Վրաստանի ընտրանուն, որը դեռ պետք է հանդիպի Ռուսաստանի հետ, որն առաջին տուրում 6:0 հաշվով հաղթել է մեր թիմին: