Ավստրալիայի թենիսի առաջնությունը կշարունակվի առանց հանդիսականների
Աջակցիր «Ա1+»-ինՄելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը կշարունակվի առանց հանդիսականների: Այդ մասին տեղեկացնում են ավտրալական լրատվամիջոցները:
Այդ որոշումը համատեղ կայացրել են առաջնության կազմակերպիչներն ու Ավստրալիայի Վիկտորիա նահանգի նահանգապետը: Պատճառն այն է, որ կորոնավիրուսի կարանտինային հյուրանոցում վերջերս 19 հոգի վարակվել են բրիտանական նոր վիրուսով, որը շատ ավելի արագ է տարածվում, քան սովորական կորոնավիրուսը:
Փետրվարի 12-ից Վիկտորիա նահանգում հայտարարվել է 5-օրյա խիստ կարանտին: Փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ռեստորանները, բարերը, խանութները՝ բացի մթերային խանութներից և դեղատներից: Սահմանափակված է նաև բնակչության տեղաշարժը:
Նշենք, որ առաջնության բոլոր մասնակիցները նախապես անցել են 14-օրյա կարանտին: Այօսր մեկնարկելու են 3-րդ փուլի հանդիպումները: Առաջնությունը կտևի մինչև փետրվարի 21-ը: