Ֆուտբոլի Հայաստանի տարբեր հավաքականները նոր գլխավոր մարզիչներ ունեն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների (2003թ ծնված) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այս հավաքականը չպետք է շփոթել Հայաստանի մինչև 19 տարեկանների (2002թ ծնված) այն հավաքականի հետ, որի գլխավոր մարզիչն է Ռազմիկ Գրիգորյանը, որը 2020/2021 ընտրական փուլն անցկացնելու է 2021թ մարտին: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականը 2021/2022 ընտրական փուլն անցկացնելու է 2021թ հոկտեմբերին:
ՀՖՖ Տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհրդում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված մարզիչ Մհեր Միրումյանը գլխավորել է Հայաստանի մինչև 17 տարեկանների (2005թ ծնված) հավաքականը:
Հայաստանի մինչև 16 տարեկանների (2006 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վահե Հարությունյանը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների (2007 թ. ծնված ֆուտբոլիստների) հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Պողոսյանը: