A
A
Կարեն Խաչանովը պարտվեց և դուրս մնաց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն կրեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում և ավարտեց ելույթները:
Այսօր կայացած 3-րդ փուլի խաղում թենիսիստների վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականում գտնվող մեր հայրենակիցը երեք սեթում զիջեց աշխարհի 10-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին՝ 6:7 (1), 6:7 (5), 6:7 (5):
Հանդիպումը տևել է 2 ժամ 59 րոպե: Կարեն Խաչանովը կատարել է 12 էյս, 3 անգամ թույլ է տվել կրկնակի սխալ և վաստակել է 2 բրեյք-փոյնթ: Մրցակցի նույն ցուցանիշներն այսպիսին են՝ 18-1-2:
Իտալացի թենիսիստը հաջորդ փուլում կհանդիպի հույն Ստեֆան Ցիցիպասի հետ, որը այս փուլում պայքարից դուրս է թողել շվեդ Միկայել Իմերին: