Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք «Ստրանջայի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որն անցկացվում է 72-րդ անգամ, Հայաստանից կմասնակցեն 10 բռնցքամարտիկ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքականի մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ այս տարվա առաջին ստուգատեսին կմասնակցեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: