A
A
Ֆուտբոլի Հայաստանի 2020-2021թթ առաջնությունը վերսկսեց «Նոայի» խոշոր հաղթանակով
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Նոա» - «Վան» հանդիպումով վերսկսեց Հայաստանի 2020-21թթ ֆուտբոլի առաջնությունը։
«Փյունիկի» մարզաբազայի արհեստական խոտածածկով մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց գործող գավաթակիր խոշոր հաղթանակով՝ 4։0։ Առաջին խաղակեսում աչքի է ընկել Ազարովը, իսկ երկրորդում Օլիվեյրան, Կիրիենկոն և Պայրելին։
«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական։ Նրանից այժմ մեկական միավորով ետ են մնում «Արարատը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։
«Վանը» կրեց իր չորրորդ անընդմեջ պարտությունը և այժմ 10 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։