Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Ռոմայի» գոլազուրկ ոչ-ոքին «Բենևենտոյի» հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Բենևենտոյի» հարկի տակ: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խաղից հետո մեկնաբանել է այդ արդյունքը:
«Շատ բարդ խաղ էր: «Բենևենտոն» լավ էր պաշտպանվում: Մենք ամեն ինչ ճիշտ էինք անում, մինչև որ մոտենում էինք մրցակցի տուգանային հրապարակին: Այդտեղ արդեն ֆուտբոլիստները դանդաղում էին, չէին կարողանում անսպասելի որոշումներ կայացնել: Վերջում Էդին Ջեկոյին մտցրինք դաշտ՝ մրցակցի տուգանայինում թվային առավելություն ստացանալու համար, բայց եզրերով քիչ գրոհեցինք և պահեր չստեղծեցինք: Այսօր մեր մոտ չստացվեց թիմային խաղը, ավելի շատ գործում էինք անհատապես՝ մեկը մեկի, երկուսը՝ երկուսի դեմ», - SKY հեռուստաալիքով ասել է պորտուգալացի մասնագետը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին հենց սկզբից, սակայն 82-րդ րոպեին փոխարինվել է: