Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թող ես ու Փաշինյանը հայոց լեզվից շարադրություն գրենք, տեսնենք՝ ով քանի հատ սխալ կանի․ Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանն այս երկրում միայն կարող է սպառնալ մարդկանց և ապօրինի ձերբակալել։ Հասկացանք՝ Նիկոլի ընկերն է ոստիկանապետը, բայց սենց կարելի՞ է մարդկանց իրավունքները խախտել», - ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ հիմա շատ ազատ է, որ ինչ-որ կուսակցական պրիզմայի մեջ չի դիտարկվում և ազատ կարող է խոսել։

Այսօր ԱԺ պատգամավորները հայտարարություններ են անում՝ եթե ժողովուրդն ինչ-որ շենքերի վրա հարձակվի, կարող են նրանց կրակել, ասաց նա․

«Պատկերացնո՞ւմ եք՝ ԱԺ պատգամավորը սպառնում է կրակել իր սահմանադրական իրավունքը իրականացնող քաղաքացուն։ Փոխանակ մեր ժողովրդին պաշտպանեն, ասում են՝ կկրակեն։ Բա ինչի՞ ձեր վրա չկրակեցին, երբ 2018-ին Հանրային ռադիոյի շենքի վրա էիք հարձակվել», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Արտահերթ ընտրությունների և իշխանափոխության մասին խոսելիս նա նշեց, որ «Իմ Քայլի» պատգամավորների առաջ պետք է քվեարկելու դնել երեք օրակարգ՝ վերացնել ռազմական դրությունը,  Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել և ընտրել նոր վարչապետ․

«Հանրահավաքին շատ մարդ էր հավաքվել, բայց դա պետք է արդյունք տա, որ մարդիկ անընդհատ գնալ-գալուց չհիասթափվեն։ Դրա համար պիտի գնալ Ազգային ժողովը պաշարել, որ բոլոր պատգամավորները հավաքվեն ու ապահովեն անվստահություն հայտնելու համար 67 ձայն», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք, նրա խոսքով, աշխատանք չկա, նորմալ կրթություն չկա։ Համալսարաններում վարձերը թանկացրել են, ի՞նչ կարող են անել այն մարդիկ, որ աշխատանք չունեն և չեն կարող իրենց երեխայի վարձը վճարել․

«Նա չի կարողացել համալսարանն ավարտել, վարչապետ ընտրվելուց հետո են դիպլոմը տվել, դրա համար կրթության արժեքը չգիտի։ Ասում են՝ Նիկոլը կրթված մարդ է, բայց թող ես ու ինքը հայոց լեզվից շարադրություն գրենք, տեսնենք՝ ով քանի հատ սխալ կանի», - ասաց նա։

Խնդրանքով նա դիմեց ժողովրդին, որ ոչ ոք չլքի Հայաստանն ու անգամ սփյուռքի հայերը վերադառնան և պայքարեն։