A
A
Մարզչական փոփոխություններ «Ուրարտու» և «Ուրարտու-2» թիմերում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը դադարեցնում են համագործակցությունը։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանցի 54-ամյա մասնագետը «Ուրարտուն» գլխավորում էր 2019 թվականի նոյեմբերից: Պաշտոնանկության պատճառները չի նշված:
Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Եսայանը։ Նրա մարզչական շտաբում է ընդգրկվել «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։
Փոփոխություն է տեղի ունեցել նաև «Ուրարտու-2»-ում։ Տիգրան Առաքելյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ: Մարզչական շտաբում է նաև Արամ Բարեղամյանը։