«ՊՍԺ»-ն դատապարտել է թիմի երկրպագուների պահվածքը «Բարսելոնայի» հետ խաղից առաջ
Աջակցիր «Ա1+»-ինՓարիզի «ՊՍԺ»-ի երկրպագուները չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բարսելոնայի» հետ պատասխան խաղից առաջ վիրավորել են կոլումբիացի երգչուհի Շաքիրային, որը իսպանական թիմի պաշտպան Ժերար Պիկեի կինն է։
Մասնավորապես՝ ակումբի ֆաները Փարիզի հրապարակներից մեկում ցուցադրել են հատուկ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Shakira a la Jonquera»։ Պարզվում է, որ Լա Ժունկերան Ֆրանսիայի սահմանի մոտ գտնվող կատալոնական փոքրիկ քաղաք է, որն աշխարհին հայտնի է իր տասնյակ հասարակած տներով։
«ՊՍԺ»-ի մամուլի քարտուղարությունն անմիջապես արձագանքել է և դատապարտել է երկրպագուների նման պահվածքը՝ նշելով, որ այդ ակցիան անհիմն է և ոչ մի կապ չունի առաջիկա միջոցառման հետ։
Շաքիրայի համակիրները կարծում են, որ փարիզյան թիմի ֆաները սեռական վիրավորանք են հասցրել երգչուհուն, ուստի պահանջում են պատժել ֆրանսիական ակումբին։
Նշենք, որ «ՊՍԺ» - «Բարսելոնա» պատասխան խաղը տեղի կունենա այսօր, ուղիղ կեսգիշերին։ Իսպանիայում կայացած առաջին խաղն ավարտվել էր ֆրանսիական թիմի խոշոր հաղթանակով՝ 4։1։