A
A
«Ադրբեջանցի պատվիրակին հորդորել եմ խաղաղության պատվիրակ չձևանալ»․ Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ նիստին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նիստի ընթացքում, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ներկայացրել է Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին։
«Մասնավորապես անդրադարձել եմ խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումներին, հայ ռազմագերիների, պատանդների և զոհերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, Թուրքիայի ջանքերով Սիրիայից տարածաշրջան տեղափոխած ահաբեկիչներին և վարձկաններին պատերազմում ներգրավելու, ինչպես նաև միջազգային իրավունքով արգելված զենքեր, այդ թվում քիմիական, կիրառելու մասին։ Ամփոփելով՝ ադրբեջանցի պատվիրակին հորդորել եմ խաղաղության պատվիրակ չձևանալ և հիշեցրել նաև Շուշիի եկեղեցու ռմբակոծումները»,- նշել է նա։