Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանն արել է հայտարարություն, որը ցանկալի էր 13 մինուսին կամ 17 պլյուսին․ Քոչարյան (տեսանյութ)

Առաջին նախագահը միացավ 17 ուժերին, ինչն անթույլատրելի է ինձ համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքի մասին  հայտարարությանը և պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ հնարավոր չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը կարող է վարչական ռեսուրս օգտագործել․

«Ես կարծում եմ՝ պետք է գնանք հստակ սահմանադրական օրակարգով։ Առաջին անգամն է, որ Առաջին նախագահի և Վազգեն Մանուկյանի տեսակետները համընկնում են, բայց պետք է փաստ ունենան, որևէ փաստ կա՞, որ այսօրվա գործող իշխանությունները կեղծել են որևէ ընտրություն։ Լևոն Տեր-Պետրոսյանը արել է հայտարարություն, որը ցանկալի էր 13 մինուսին կամ 17 պլյուսին»։

Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հայտարարությունը, թե Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, ասաց՝ հայտարարությանը ծանոթ չէ, տեղեկություններ չունի․

«Ես կուզեի՝ Գևորգ Կոստանյանը օր առաջ վերադառնար հայրենիք և պատասխաներ նախաքնության մարմնի հարցերին, Սասուն Խաչատրյանը բաց ձեռքերով կընդուներ Գևորգ Կոստանյանին, նրան հազար ու մի հարցեր կան հատկապես փամփուշտների փոխման վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի առաջադրմանը, Քոչարյանն ասաց՝ Փաշինյանը սպայակազմի մեջ այս պահի համար կատարել է տրամաբանական որոշում և ընտրել է մարդու, ով ունի ԳՇ-ում կառավարման փորձ․

«Չեմ կարծում՝ նախագահը ճիշտ որոշում կայացրեց, որ առարկություններով հետ ուղարկեց»։

Անդրանիկ Քոչարյանն անդարադարձավ նաև տելեգրամյան ալիքներով տարածվող տեղեկություններին, թե իր հրետանավոր որդու համար խնդրանքով դիմել է Դավիթ Տոնոյանին, խնդրանքը չի բավարարվել, և հենց դրա համար էլ Տոնոյանի հետ հարաբերությունները սրվել են․

«Իմ որդին անցել է պատերազմի ամենաթեժ կետերով, դեժավյուները թող գնան, իրենց տերերի երեխաների մասին մասին խոսեն»։