A
A
Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը նվաճեց Տոկիո-2020-ի ուղեգիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճեց:
Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում մեր 57 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակիչ մրցամարտում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Յացենկոյին և մտավ եզրափակիչ: Այդպիսով, նա նվաճեց այդ քաշային կարգի երկու ուղեգրերից մեկը: Եզրափակիչում նա կմրցի բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ, որը նույնպես Տոկիոյի ուղեգիր ստացավ: