Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Շախտյոր» - «Ռոմա». Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում այսօր Դոնեցկի «Շախտյորը» Կիևում կընդունի Հռոմի «Ռոմային», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Թիմերի առաջին խաղն ավարտվել է իտալական ակումբի վստահ հաղթանակով՝ 3:0:

Կողմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հանդիպման հայտացուցակում, քանի որ նա վնասվածքւ պատճառով բաց է թողնում խաղը: Նրա տեղը զբաղեցրել է իսպանացի Բորխա Մայորալը:

«Շախտյոր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.