Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

 «Լոռի  ՖԱ»-ին գրանցվեց տեխնիկական պարտություն, իսկ «ՎՖԱ» ՀԿ-ն տուգանվեց  3 մլն դրամով

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը: Այն քննարկել է VBET Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Լոռի ՖԱ» հանդիպումը, որը չէր կայացել, քանի որ «Լոռի ՖԱ» թիմը խաղասկզբին ինքնակամ լքել էր դաշտը:

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն «Լոռի ՖԱ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, գլխավոր մարզիչ Ալբերտ  Սոլոմոնովը որակազրկվել է մինչև  15/05/2021թ. ներառյալ, իսկ «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն տուգանվել է 3 մլն դրամի չափով։