Մինչև ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳործո՞ղ, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգրքով է իշխանությունը գնալու արտահերթ ընտրությունների, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասում է՝ քննարկումները շարունակվում են, դեռ հստակ չէ․
«Կարծում եմ քիչ հավանական է, որ կունենանք նոր Ընտրական օրենսգիրք, բայց քննարկումները շարունակվում են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սիմոնյանը։
ԱԺ փոխխոսնակը կարծում է՝ ցանկալի է մինչ ընտրությունների գնալը հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, ավելի ուշ պատասխանելով հարցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դուրս գալու հանրության մեջ այն պարագայում երբ այսօր նրան ուղեցում են հարյուրավոր ոստիկաններ, Սիմոնյանն արձագանքեց․
«Գոյութուն ունեն անվտանգության նորմեր, դրանք պահպանվելու են, բայց վարչապետը, ես և մնացած մեր գործընկերները ռեյտինգային համակարգերով շրջելու ենք մարզերով, շփվելու ենք քաղաքացիների հետ և հաղթելու ենք ընտրություններում»։
Ըստ Սիմոնյանի, ընտրությանը մասնակցող նախկին իշխանության ներկայացուցիչները փորձելու են օգտագործել որոշակի ռեսուրսներ, բայց Սիմոնյանը համոզված է՝ իրավապահ մարմինները թույլ չեն տալու ապօրինութուններ, օրինակ՝ գումար բաժանել․
«Նշված բոլոր ուժերը ընտրությունները կեղծիքներով են անցկացրել և նույնիսկ իշխանութուն լինելու պարագայում չեն կարողացել ընտրվել առանց կեղծիքների, ուստի, այս պարագայում, երբ նրանց թևերը պետական ռեսուրսներից կտրված են, իրենցից որևէ մեկը նման ճանապարհով շանս չունեն ընտրվելու»։
Սիմոնյանի խոսքով՝ այսօր քաղաքացիների մեծամասնությունը հիասթափված է քաղաքական բոլոր ուժերից և առհասարակ քաղաքականությունից, քաղաքական ուժերի խնդիրն է՝ զրուցել հանրության հետ և ներկայացնել ծրագրեր։
Սիմոնյանը համոզված է՝ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններում։
Հարցին, թե կորոնավիրուսի աճող թվերի պայմաններում ինչպես են անցկացնելու քարոզարշավ, Սիմոնյանն ասաց, որ կքննարկեն, բայց կարծում է՝ այնուամենայնիվ ընտրությունները շատ կարևոր են։
ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ նաև ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց՝ դատապարտում է նախարարի պահվածքը․
«Հասկանում եմ, որ թե՛ սադրանքները, թե՛ լարված իրավիճակը իր ազդեցությունն ունենում է, բայց այնուամմենայնիվ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրել։ Յուրաքանչյուր դեպքում հարձակվել չի կարելի, ցանկացած դեպքում դու պետք է պաշտպանվես»։
Հարցին, թե պատասխանատվությունը ի՞նչ կերպ պետք է արտահայտվի, Սիմոնյանն ասաց, թե ԱԺ փոխխոսնակը չպետք է այդ հարցի պատասխանը տա։
Ինչ վերաբերում է հարցին, թե արտահերթի գնալու որոշումից հետո ի՞նչ է լինելու Բաղրամյան պողոտայում, Սիմոնյանն ասում է՝ ընդդիմությունն ուզում է բախում հրահրել, սա չեն թաքցրել․
«Իրենց պետք է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում ինչ-որ մեկի քթից արյուն գա, ինչ-որ մեկը վնասվի և դրա վրա ստեղծեն լարվածություն, նման բան չի լինելու, այսօր փաստացի 17 ուժերը փակուղում են, երազում են, որ ոստիկանութունը ինչ-որ գործողութուն անի և իրենք կարողանան իրենց դեմքը պահպանելով լքեն տարածքը»։
Սիմոնյանը նաև հաստատեց, որ մինչ ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը, այլ սցենար չի քննարկվում։