Խոհեմության ճանապարհով ենք գնացել, ստացել ենք արդյունք․Մելքումյանը՝ արտահերթի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք միշտ պատրաստ ենք ընտրությունների բոլոր տեսակի Ընտրական օրենսգրքերով և ընտրակարգերով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։
Վերջինս վստահեցրեց՝ հանգուցալուծումը մոտ է։
Մելքումյանը նաև վստահեցրեց՝ վարչապետի հետ քննարկման գնալուց առաջ, Գագիկ Ծառուկյանը կուսակցության հետ քննարկել է հարցը։
ԲՀԿ պատգամավորը նաև նշեց՝ 17-ի ձևաչափը չի լուծարվել և արտահերթի գնալու որոշման մեջ մեծ դեր է խաղացել նաև 17 ուժերի պայքարը․
«Մենք գնացել ենք սահմանդրական ճանապարհով, խոհեմության ճանապարհով ենք գնացել, ստացել ենք արդյունք, հիմա ժողովուրդը պետք է իր ձայնը տա։ Մեր հիմնական գերխնդիրն այն է, որպեսզի մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունն անպայման տեղի ունենա և որևէ մեկը կասկած չհարուցի, որ այդ ապագա ընտրությունը կեղծվել է կամ վարչական ռեսուրս է օգտագործվել։ Մենք պետք է միասին, բոլոր քաղաքական ուժերով դա ապահովվենք», - ասաց Մելքումյանը։
Նա նշեց, որ նախընտրական փուլում պետք է փորձել բացառել «գոտկատեղից ներքև» հարվածները․
«Պետք է ընտրությունների գնալ հնարավորինս նորմալ ճանապարհով։ Նախընտրական արշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով, պետք է գնալ ճշմարտությունը ներկայացնելու», - ասաց Մելքումյանը։
Ինչ վերաբերում է արդար և թափանցիկ ընտրություններին, Մելքումյանն ասում է՝ հանրային ճնշումը պետք է բացառի ընտրակեղծարարությունները։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդրանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։