A
A
ԽՍՀՄ-ի գործող ենթակառուցվածքների մասին է խոսքը․ Մհեր Գրիգորյանը՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետ մակարդակով աշխատանքային խումբը մի քանի նիստ արդեն անցկացրել է: ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ, որ առաջընթաց ունենք: Բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար»,-ասաց նա։
Իսկ ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը գնում՝ հետաքրքրվեց «Իմ քայլը»-ի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
«Ըստ էության՝ ԽՍՀՄ ժամանակվա գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով»,-ասաց փոխվարչապետը։