
A
A
Գևորգ Ղազարյանը, Մոնրոյ Արարատը և Անգուլոն չեն ընդգրկվել հավաքականի հայտացուցակում
Աջակցիր «Ա1+»-ինՀայտնի է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախնական հայտացուցակը Լիխտենշտեյնի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խաղի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել 4 ֆուտբոլիստ՝ Հակոբ Հակոբյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վբեյմար Անգուլոն և Գևորգ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այսօր աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում կհյուրընկալվի Լիխտենշտեյնի ընտրանուն։