Աննա Մ. Սարգսյանը 3-րդն է արագ շախմատի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստուհի Աննա Մ. Սարգսյանը հերթական հաջողության հասավ միջազգային մրցասպարեզում:
Մեր 19-ամյա գրոսմայստերը օրերս մասնակցեց ՖԻԴԵ-ի կողմից առցանց անցկացված արագ շախմատի ուսանողների աշխարհի համալսարանական 1-ին անհատական առաջնությանը: Հաղթահարելով նախնական փուլի արգելքը, մեր շախմատիստուհին մտավ եզրափակիչ փուլ:
Այստեղ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2–րդ կուրսի ուսանողուհին 6 մասնակիցների պայքարում վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ուկրաինուհի Յուլյա Օսմակը, որը 5 հնարավորից վաստակեց 4,5 միավոր: Հիշեցնենք, որ Աննա Մ. Սարգսյանը մինչ այդ հաղթել էր կայծականյաին շախմատի աշխարհի հալասարանական առաջնությունում:
Մրցաշարին մասնակցած մեր մյուս ուսանող շախմատիստներից համեմատաբար լավ հանդես եկավ դասական շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը նախնական փուլում 12 հնարավորից վաստակելով 8 միավորով 150 մասնակիցների մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը: