A
A
Հայաստանից 3 սամբիստ կմասնակցի Մոսկվայում անցկացվող հուշամրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում անցկացվող սամբոյի Անատոլի Խառլանպիևի հուշամրցաշարում, որը նաև աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է, Հայաստանից հանդես կգան երեք սամբիստ:
Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը ու գյումրեցի Գրիգոր Միխիթարյանը ելույթ կունենան 58 կգ քաշային կարգում, իսկ իջևանցի Վիգեն Մարտիրոսյանը՝ 71 կգ քաշային կարգում: Այս քաշային կարգերի մրցամարտերը տեղի կունենան այսօր:
Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Միխիթարյանը հաղթանակ տանելու դեպքում միանգամից կմտնեն կիսաեզրափակիչ փուլ, որտեղ, ըստ վիճակահանության, կհանդիպեն իրար հետ: Վիգեն Մարտիրոսյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչ փուլից: