Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Հայաստանի պարային զույգը վերջին պահին չմասնակցեց գեղասահքի աշխարհի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուքս-Սենեկալ պարային զույգը ստիպված բաց թողեց Ստոկհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունը:

Մեր երկրկյակը երեկ պետք է մասնակցեր պարտադիր ծրագրի մրցումներին: Սակայն, դրանից առաջ հանձնված կորոնավիրուսի թեստը դրական է եղել Սիմոն Պրոուքս-Սենեկալի մոտ: Արդյունքում, մեր զույգը զրկվել է հանդես գալու իրավունքից:

Հիշեցնենք, որ առաջնության կարող էին մասնակցել նաև մեր մենասահորդուհի Անաստասյա Գալուստյանը և մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, սակայն առաջինը վնասվածք էր ստացել մարզումների ժամանակ, իսկ վերջինս հիվանդացել էր կորոնավիրուսով: