Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0141521
A A
Քաղաքականություն

Ուժին պետք է հակադրել ուժ, պիտի աշխատենք ամեն օր․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Պատերազմը ավարտված չէ, մենք ապրում ենք զինադադարի օրեր, դրա մասին են հայտարարում Թուրքիան և Ադրբեջանը, այդ պայմաններում, մեր երկրի ղեկավարներն ասում են, թե պետք է ընկերություն, բարեկամություն անենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում Դեմիրճյան փողոցում հայտարարեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով, ցանկացած պետությունում այսպիսի պարտությունից և պատերազմից հետո մարդ վեր կկենար, կգնար։

«Հիմա մենք գտնվում ենք մի խայտառակ էջի մեջ և չենք կարողանում այդ էջը շուռ տալ,  իսկ հաջորդ էջում մեզ սպասում են բազմաթիվ բարդություններ  և բազում հնարավորություններ»։

Ըստ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանն այսօր մեզ զրկում է նոր հնարավորություններով լի ապագաից․

«Տարածաշրջանում այսօր մենք խաղալիք ենք, գործող չենք։ Նիկոլ Փաշինյանը այս խայտառակ էջը պահում է ուժի միջոցով։ Նա նվաստացրեց բանակը, որպեսզի իրեն դեմ չլինի, բայց բանակը իրեն դեմ է և մի օր ոտքի է ելնելու։Նա կաշառեց ոստիկանությանը, ԱԱԾ-ն դարձավ Նիկոլի անվտանգության ծառայություն այն պայմաններում, երբ Հայաստանում վխտում են լրտեսական ցանցերը, շրջապատված ենք թշնամիներով, այսինքն՝ ինքը կիրառում է ուժ, որպեսզի մնա իշանության, ուժին պետք է հակադրել ուժ, մենք պետք է կարողանանք ստեղծել ուժ, պիտի աշխատենք ամեն օր։ Մի «իքս» օր ամբողջ ժողովուրդը  կբարձրանա և մեկ-երկու օրում կոչնչացնենք ամեն ինչ, այսօրվանից պետք է նախապատրաստվենք, պետք է հաղթի մեր ժողովուդը, որպեսզի այս ընկճված վիճակից նորից ոտքի կանգնի»,-հայտարարեց Մանուկյանը։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն ավարտվեց երթով։ Մասնակիցները ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանի կոչով Դեմիճյան փողոցից Բաղրամյանով, Սարյանով և Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ավարտելու են երթը։