Հայաստան – Իսլանդիա. նախկինում անհարմար, այժմ՝ հաղթահարելի մրցակից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իսպանդիայի հավաքականը, որն այսօր 2022թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում Երևանում կհյուրընկալվի Հայաստանի ընտրանուն, մեր ազգային թիմի համար անհարմար մրցակից է համարվում: Բավական է նշել, որ թիմերի միջև նախկինում կայացած երեք խաղերում մերոնք ոչ միայն չեն հաղթել իսլանդացիներին, այլև չեն կարողացել գոլ խփել նրանց:
Հայաստանի և Իսլանդիայի ազգային հավաքականների առաջին հանդիպումն կայացել է 23 տարի առաջ, Եվրոպայի 2000թ ընտրական փուլի շրջանակում: Այն ժամանակ մեր հավաքականը նման մրցաշարերում խաղալու փորձ չուներ, իսկ ահա իսլանդացիները բավականին թրծված էին, չնայած առանձնակի հաջողության չէին հասել այդ մրցումներում:
1998թ հոկտեմբերի 10-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած թիմերի անդրանիկ խաղն ավատվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Պատասխան հանդիպումն կայացավ հաջորդ տարվա հոինվարի 5-ին: Հրաբուների և սառցի կղզում մեր թիմը 0:2 հաշվով պարտություն կրեց:
Երրորդ անգամ կողմերն արդեն հանդիպել են 2008թ փետրվարի 6-ին, Մալթայում անցկացվող միջազգային մրցաշարի շրջանակում: Այդ խաղն նույնպես ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 2:0: Այդպիսով, կայացած 3 խաղում Հայաստանի հավաքականը դեռևս 0 ցուցանիշ ունի հաղթանակների և խփած գնդակների սյունակում:
Իսլանդիայի ներկայիս հավաքականը տարբերվում է ոչ միայն 1990-ականների, այլև 2000-ականների վերջին տարիների թիմերից, քանի որ իր ակտիվում արդեն ունի աշխարհի և Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարերի մասնակցություն: Սակայն, իսլանդացիները ներկայումս գտնվում են հոգեբանորեն ճնշված վիճակում, քանի որ նրանք տանուլ են տվել 2020 թվականի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգային ընտրական փուլի բոլոր 6 հանդիպումներում, պարտվել են նաև Եվրո-2020-ի անցումային եզրափակիչ խաղում, իսկ երեք օր առաջ աշխարհի առաջնության մեկնարկային մրցախաղում բոլոր առումներով զիջել են Գերմանիայի ազգային թիմին՝ 0:3:
Իսլանդիայի հավաքականը այդ խաղերում հիմնականում հանդես է եկել երկրորդ համարի տակ՝ ապավինելով միայն հակագրոհների վրա: Զարմանալի չէ, որ իսխանցաիներն այդ հանդիպումներում խփել են ընդամենը 3 գոլ, սեփականը բաց թողնելով 20 գնդակ:
Այնպես որ, Իսլանդիայի ներկայիս ընտրանին այնքան էլ անհարմար մրցակից չի Հայաստանի հավաքականի համար, պարզապես պետք է ճիշտ մարտավարություն ընտրել և, բոլորովին չընկճվել իսլանդացի ֆուտբոլիստների բարձր հասակից:
Բուքմեյքերները հաշվի առնելով բոլոր գործողնները, այս խաղում մի փոքր առավելություն տալիս են Իսլանդիայի հավաքականին, որի հաղթանակը գնահատում են 2,20 գործակից՝ Հայաստանի 3,50-ի դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստան – Իսլանդիա խաղը կկայանա այսօր, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Խաղին կարող են ներկա գտնվել մարզադաշտի տարողունակության 30 տոկոսի չափով հանդիսականներ: