ՀՀ-ում ամենահարուստների և ամենաաղքատների հարաբերակցությունը նորմայից 5-6 անգամ ցածր է․ Ա․ Մարկոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ, քանի որ չենք գերազանցել նախաճգնաժամային ցուցանիշները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։
Տնտեսագետի կարծիքով, ընտրությունների գնացող քաղաքական ուժերի ամենակարևոր խնդիրը պետք է լինի սոցիալական անհավասարության վերացումը։ Նրա ներկայացմամբ, 2019թ․ տվյալներով, Հայաստանում ամենահարուստների և ամենաաղքատների հարաբերակցությունը կամ, այսպես ասած՝ Ջինի գործակիցը եղել է 38,4, անգամ։
«Մինչդեռ, տնտեսագիտությունը սովորեցնում է, որ նորմալ է, երբ 6-8 անգամ է։ Հայաստանում նորմայից մեծ շեղում կա՝ 5-6 անգամ»,- ասում է նա։
Ա․ Մարկոսյանը նաև ընդգծում է, որ մեր երկրում չկա միջին խավ, մինչդեռ, 1989թ․ միջին խավը կամ միջին եկամուտներ ունեցողները Հայաստանում կազմում էին հասարակության 46,7 տոկոսը։
Մանրամասները՝ տեսանյութում