«Արարատ-Արմենիան» 11մ հարվածաշարում հաղթեց «Վանին» և մտավ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացավ քառորդ եզրափակիչ փուլի հերթական պատասխան հանդիպումը: «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Վանին», որին առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով:
Այս անգամ ուժեղ գտնվեց Չարենցավանի թիմը, որը գրագետ պաշտպանվեց հիմնական ժամանակում, իսկ ավելացված ժամանակում կազմակերպած հակագրոհն ավարտեց գոլով: Այդպիսով, ընդհանուր հաշիվը հավասարվեց՝ 1:1:
Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Այն նույնպես ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0, իսկ ահա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին դաշտի տերերը՝ 5:3:
«Արարատ-Արմենիան» մտավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ալաշկերտ» - ԲԿՄԱ զույգի հաղթողի հետ:
Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկություն
1/4 եզրափակիչ
Պատասխան խաղ
«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 0:1 (0:0, 0:1), 11 մ՝ 5:3
Գոլը. Էդգար Մովսեսյան (90+3)
Առաջին խաղը՝ 1:0