Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xaxer
A A
Սպորտ

Ամառային ուսանողական խաղերը հետաձգվել են մեկ տարով

Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը պետք է կայանար օգոստոսի 18-29-ը,  Չինաստանի Չենդու քաղաքում: Սակայն, կորոնավիուսի պատճառով այն հետաձգվել է մեկ տարով: Մրցավայրը և տարբերանշանները կպահպանվեն, իսկ ահա խաղերի անցկացման ժամկետներն առայժմ հայտնի չեն:

Ուսանող շատ մարզիկներ, սահմանափակումների պատճառով, մարզվել են ընդհատումներով, իսկ ոմանք նույնիսկ նման հնարավորություն չեն ունեցել, քանի որ համալսարանական մարզահամալիրները փակ են եղել: Այդ մասին հայտարարել է ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան: