Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գարունը՝ առանց Հարութի. հերոսը կդառնար 25 տարեկան (տեսանյութ)

Արան, Արթուրն ու Ռուստամն ամեն օր «Շիրակ» գերեզմանատան պանթեոնում են:Այստեղ տասնյակ քաջերի կողքին հանգչում է Հարությունը՝ նրանց մարտական ու անփոխարինելի ընկերը:Սովորականի նման այսօր էլ այստեղ են Հարությունի հարազատների հետ. եկել են ասելու՝ ծնունդդ շնորհավոր, հերո՛ս:Այսօր հայրենիքի համար կյանքը չխնայած հայորդին կդառնար 25 տարեկան:Հարությունի սխրանքն անմոռանալի է:

Ծնողներին ու հարազատներին խոստացել էր հետ գալ, ընտանիք կազմել ու շատ զավակներ ունենալ:Անկատար մնացին թե՛ Հարությունի ,թե՛ ծնողների երազանքները:Հարությունի հայրենասիրական վառ գաղափարներն այսօր փոքրիկ Հովհաննեսի մեջ են ապրում:

8-ամյա տղան հիշում է հորեղբոր հայրենասեր կերպարն ու իր ապագան կապում Հարութ հորեղբոր ընտրած ուղու հետ:Քաջ ու անվախ հայորդին անմահացավ ու իր փառքի հավիտենական ճանապարհը գտավ հոկտեմբեր 11-ին: Թշնամու արձակած դավադիր գնդակից հերոսն անմահացավ Մատաղիսում:Հայրենիքի պաշտպանության ու մինչեւ վերջ տված երդմանը հավատարիմ մնացած՝ Հարություն Կարապետյանը հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով: