Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պայմանավորվածությունը Փաշինյանին կաշկանդել է մեղադրանք ներկայացնել Սերժ Սարգսյանին․ Ա․ Ղուկասյան (տեսանյութ)

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Մարտի 1-ի գործով իրավապահ մարմինները քաղաքական առումով եղել են կաշկանդված և ճիշտ չեն ձևակերպել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

«2008թ․ ունեցել ենք երկրում իշխանության յուրացում։ Այդ գործում Ռ․Քոչարյանը պետք է հանդես գար որպես օժանդակող, քանի որ աջակցել է Սերժ Սարգսյանին և Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցությանը՝ մեր երկրում զավթել իշխանությունը։ Քաղաքական պատճառներով, դա իմ խորին համոզմունքն է, մեղադրանքն այդպես չի ներկայացվել»,- ասում է քաղաքագետը՝ անդրադառնալով երեկ դատարանի կողմից Ռ․Քոչարյանի գործի կարճմանը։

Ա․Ղուկասյանը քաղաքական պատճառ է համարում 2018թ․ իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանից «իշխանության տրանզիտը» դեպի Նիկոլ Փաշինյան։

«Եվ Ս․Սարգսյանը ձեռք բերեց իմունիտետ՝ նա շարունակեց ապրել կառավարական ամառանոցներում, Ս․Սարգսյանի անվտանգությունը դարձավ Ն․Փաշինյանի համատեղ անվտանգությունը։ Այս ամենը վկայում է, որ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որոնք Ն․ Փաշինյանին կաշկանդել են որևէ լուրջ մեղադրանք ներկայացնել Ս․Սարգսյանին»,- ենթադրում է Անդրիաս Ղուկասյանը։

Վերջինիս ներկայացմամբ՝ այդպիսով դատախազությանը տրվել է առաջադրանք, որ մեղադրանքը ուղղված պետք է լինի միայն Ռոբերտ Քոչարյանին։ «Եվ դատախազությունը հորինեց այն, ինչ հորինեց։ Եվ եթե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանին չառաջադրվի մեղադրանք, և չորակափոխվի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը, դա կհաստատի իմ խոսքը»,- հավելեց նա։

Մանրամասները՝  տեսանյութում