Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆաները պահանջում են սեփականատիրոջ հրաժարականը, գլխավոր մարզիչը՝ ոչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆաներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ակումբի մարզաբազայում, որի ընթացքում նրանք պահանջել են ակումբի սեփականատերերի՝ Գլեյզեր ընտանիքի հրաժարականը։

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, ֆաները դեռևս դժգոհ են սեփականատերերից, չնայած նրանք արդեն դուրս են եկել եվրոպական Սուպերլիգայից։ Բանն այն է, որ Գլեյզերները Սուպերլիգային միանալու որոշում կայացրել են առանց երկրպագուների կարծիքը հարցնելու։ «Մենք ենք որոշում, թե ինչպես եք խաղալու», - նշված է եղել պաստառներից մեկի վրա։

Արմատական դրամադրված ֆաները հայտարարել ն, որ իրենք չեն լքի մարզաբազան, մինչև որ չհանդիպեն թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի հետ։ Նորվեգացի մասնագետը որոշ ժամանակ անց հանդիպել է երկրպագուների հետ։

Վերջինները նրան հիշեցրել են, որ 2005 թվականին, ֆուտբոլիստ եղած ժամանակ, անձամբ պայքարել է ներկայիս սեփականատերերի դեմ, և հարցրել են, թե ի՞նչու այժմ էլ նույն կերպ չի վարվում։ Ուլե Գունար Սուլշերը պատասխանել է, որ Ջոել Գլեյզերն իրոք սիրում է «Մանչեսթեր Յունայթեդը» և նվիրված է թիմին։ Ֆաները դժգոհ են մնացել մարզչի պատասխանից՝ հավելելով, որ ակումբի սեփականատերը սիրում է ոչ թե թիմը, այն նրա միջոցով վաստակած մեծ գումարները։