«Միլանը» վերջապես դարձավ Զլատան Իբրահիմովիչի ֆուտբոլային ընտանիքը
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Միլանում» հանդես եկող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկ տարով ևս երկարաձգել է իր պայմանագիրը: Ըստ նոր համաձայնագրի ֆուտբոլիստը մեկ տարում կստանա մոտ 7 մլն եվրո գումար:
Ինչպես նշում է La Gazzetta dello Sport թերթը, «Միլանը» վերջապես դարձավ Զլատան Իբրահիմովիչի ֆուտբոլային ընտանիքը: Բանն այն է, որ շվեդ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել 8 տարբեր ակումբներում, սակայն դրանից ոչ մեկում չի մնացել չորս մրցաշրջանից ավելին:
Զլատան Իբրահիմովիչը ներկայումս անցկացնում է իր չորրորդ խաղաշրջանը «Միլանում»: Նա նույնքան տարի հանդես է եկել նաև Փարիզի «ՊՍԺ»-ում: Այդպիսով, շվեդ ֆուտբոլիստի համար հաջորդ` 2021-22թթ մրցաշրջանը, կլինի թվով հինգերորդը իտալական ակումբում:
Պայմանագրի ստորագրումից հետո 39-ամյա Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտադիր է երկար ժամանակ մնալ Միլանում, սակայն չի ճշտել, ֆուտբոլային ակումբում, թե` պարզապես իտալական այդ քաղաքում: