Շանթ Սարգսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված շախմատի գարնանային փառատոնի գլխավոր մրցաշարում հաջող հանդես եկան Հայաստանի շախմատիստները:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, գրավեց 1-ին տեղը և արժանացավ գլխավոր մրցանակին։ Նա ոչ-ոքի խաղաց մեր մյուս շախմատիստ Հայկ Մ․ Մարտիրոսյանի և սերբ գրոսմայստեր Գորան Տոդորովիչի հետ, իսկ մնացած 8 պարտիաներում հաղթանակ տարավ։
Գրոսմայստեր Հայկ Մ․ Մարտիրոսյանը 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Նրան հաջորդող բոսնիացի Բոյան Մաքսիմովիչը մեր շախմատիստից ետ մնաց 2 միավորով։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում զուգահեռ ընթացող շախմատի մեկ այլ մրցաշարում Հայաստանի շախմատիստներ, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, 10 հնարավորից վաստակեցին համապատասխանաբար 6 և 5,5 միավոր և զբաղեցրին 5-րդ և 6-րդ տեղերը։ Այստեղ հաղթող ճանաչվեց բելառուսցի Միխաիլ Նիկիտենկոն, որն իր անվան դիմաց գրանցեց 7,5 միավոր։