A
A
Արթուր Ավետիսյանը օղակների վրա գրավեց 4-րդ տեղը. Եվրոպայի առաջնություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկներին չհաջողվեց նոր մեդալ նվաճել Բազելում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Այսօր կայացած օղակների վրա վարժության եզրափակիչ մրցաշարում Արթուր Ավետիսյանը 14.866 միավորով գրավեց 4-րդ տեղը: Իսկ ահա փորձառու Վահագն Դավթյանը մրցավարների կողմից ստացավ 14.688 բալ և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Այս մրցաձևում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց հույն Էլեֆթերոս Պետրունիասը, որը վաստակած բալերով (15.400) բավական առաջ անցավ 2-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Նիկիտա Նագորնիից (15.033):
Վաղը կկայանան մնացած երեք մրցաձևերի եզրափակիչները: Մերոնցից հանդես կգա միայն Արթուր Դավթյանը, որն ուժերը կփորձի հենացատկում: