Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը պատրաստվում է ձյուդոյի օլիմպիական մրցաշարին

Նիդեռլանդների Պապենդալ քաղաքում այսօր կավարտվի ձյուդոյի օլիմպիական մարզումային ճամբարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մասնակիցների թվում է նաև մեր առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը: 

Նա հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մարզավայրից կմեկնի Ռուսաստանի Կազան քաղաք, որտեղ հնգօրյա մարզումներից հետո կմասնակցի մայիսի 6-ին սկսվող «Մեծ սաղավարտի» մրցաշարին, որը օլիմպիական վարկանիշի հերթական փուլն է:

Կազանում կխաղարկվի մեդալների 14 հավաքածու: Առաջին եռյակներում տեղ զբաղեցնող ձյուդոյիստները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500 –ական վարկանիշային միավորներ: