Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իր դռները բացեց Ֆասթ Կրեդիտի թվով 25-րդ մասնաճյուղը (տեսանյութ)

Ապրիլի 28-ին, Անդրանիկի 113/6 հասցեում, բացվեց Ֆասթ Կրեդիտի «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Ընկերությունն ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, այդպիսով նպաստելով երկրում տնտեսական ակտիվությանը: Մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների ձևաչափը մշակվում է հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։ «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը Երեւանում Ընկերության  արդեն 12-րդ մասնաճյուղն է և 25-րդը՝ Հայաստանում:
Մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն շուրջօրյա, շաբաթը 7 օր։ Ընդարձակ և ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում: