Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Արամ Խաչատրյանի դիմակը տեղափոխվել է Երեւան

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանի միջև վաղեմի մտերմություն կար:

Իր մեծ բարեկամի մահվան լուրն առնելով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել կամոպոզիտորի հետմահու դիմակը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը տեղյակ էր այդ մասին և  ջանում էր ձեռք բերել այն, որը որպես կրկնակի արժեք ունեցող ցուցանմուշ՝ և´ որպես մաեստրոյի դիմակ, և´ որպես մեծահամբավ քանդակագործի աշխատանք, մեծ հետաքրքրություն կառաջացներ այցելուների շրջանում:

Քանդակագործի մահից հետո, երջանիկ պատահականությամբ, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս Nico գեղարվեստի պատկերասրահի (''Nico Art Gallery'') համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին, և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու:

Այժմ տուն-թանգարանի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բազմաթիվ շքանշանների շքանշանակիր Նիկողոս Նիկողոսյանի ստեղծած՝ մեծ Մաեստրոյի հետմահու դիմակը: