Ճապոնացիների 65 տոկոսը դեմ է օլիմպիական խաղերի անցկացմանը
Աջակցիր «Ա1+»-ինՃապոնիայում անցկացրել են նոր հարցում` պարզելու, արդյոք կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում պետք է անպայաման անցկացնել Տոկիոյի օլիմպիական խաղերը, թե հարկավոր է հրաժարվել դրանից:
Ինչպես նշում է Yomiuri Shimbun թերթը, մասնակիցների 37 տոկոսը հայտնել է, որ խաղերը պետք է ընդհանրապես չեղարկել: 28 տոկոսը առաջարկել է այն կրկին մեկ տարով հետաձգել: Հարցվածների 39 տոկոսը համաձայն են օլիմպիական խաղերի կայացմանը, իսկ ահա մնացածը կոնկրետ պատասխան չեն տվել: Այդպիսով, Ճապոնիայի բնակչության 65 տոկոսը դեմ է օլիմպիական խաղերի անցկացմանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը հայտարարել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերն անվտանգ են լինելու մարզիկների և մարզասեների համար, քանի որ Ճապոնիայի կառավարությունն անվտանգության հատուկ «փուչիկներ» է պատրաստում նրանց համար` կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը բացառելու համար:
Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է կայանան հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: