Հայաստանի բռնցքամարտիկները պատրաստվում են վարկանիշային վերջին մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինԿորյուն Սողոմոնյանն արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիր: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին իր վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ մեր ընտրանին երկշաբաթյա հավաք է անցկացնում Oլիմպավանում:
Դրան մասնակցում են 21 մարզիկ: Նրանցից յոթը՝ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ քաշային կարգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշ) և Անի Հովսեփյանը (69 կգ) պատրաստվում են հենց Փարիզի վարկանիշային մրցաշարին:
Նրանցից Կորյուն Սողոմոնյանն արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիր: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի հունիսի 1-ին: Մարզչական կազմի խոսքով՝ բռնցքամարտիկներն վնասվածքներ չունեն ու լավ մարզավիճակով են մոտենում առաջիկա ստուգատեսին: