Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

Աբրահամ Խաշմանյանին փոխարինել է Ալեքսանդր Գրիգորյանը

54-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում: Երևանի «Ալաշկերտում» տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, «Ալաշկերտում» կայացած ժողովի ընթացքում որոշում է կայացվել երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն Աբրահամ Խաշմանյանի և իր մարզչական շտաբի անդամների հետ:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել փորձառու Ալեքսանդր Գրիգորյանը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը` համաձայնագիրը երկարաձգելու հնարավորությամբ: 54-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, իսկ 2019-ից մինչև այս տարվա մարտը գլխավորել է Երևանի «Ուրարտու» թիմը: