Այս ընտրություններից հետո կայունություն չի լինի, ու ևս մեկ ընտրություններ կլինեն․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են Հայաստանում, թելադրված են դրսից։ Եվ բավարար էր Մոսկվայից լիներ առաջարկ, անմիջապես պարզվում է, որ դա մեր առաջնահերթություններից է ճգնաժամից դուրս գալու համար։
«Դա նշանակում է, որ մենք անգամ այս բարդ իրավիճակում չունենք հստակ ծրագիր, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես ենք ապահովում երկրի հետագա զարգացումն ու անվտանգությունը։ Իշխանությունն այդ թելադրանքին սպասում է, քանի որ չունի մշակած գործողությունների ծրագիր։ Դա այն բանի հետևանք է, որ չկա պատասխանատվություն և իշխանական լծակների օգտագործման պատկերացում: Չկան այն ուղեղային կենտրոնները, որոնք օգնում են այդ ծրագրերի մշակմանը»,- ասում է նա։
Բ.Նավասարդյանն անդրադարձավ նաև առաջիկա արտահերթ ընտրություններին, ու այդ ընտրություններից Ռուսաստանի սպասելիքներին: Նա գտնում է, որ եթե ՌԴ-ն շահագրգռված լիներ, որ մեր երկրում իշխանափոխություն տեղի ունենար, հավանաբար գեներալների կողմից Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացնելուց հետո ՀՀ բանակն այլ կերպ կվարվեր, այլ քայլեր կաներ։ Բայց քանի որ չի արել, ուրեմն ՀՀ-ում ՌԴ-ին իշխանափոխություն պետք չէ։
«Բայց այնպես չէ, որ ՌԴ-ն դեմ է, որ ՀՀ-ում հաղթի Ռոբերտ Քոչարյանի դաշինքը»,- հավելում է նա:
Վերջինս նաև չի բացառում, որ Հայաստանում գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարելու համար առաջիկա ընտրություններից կարճ ժամանակ անց Հայաստանում ևս մեկ արտահերթ ընտրություններ լինեն:
Մանրամասները` տեսանյութում