A
A
Թենիսիստ Կարեն Խաչանովը ծննդյան օրը նշել է հաղթանակով, իսկ երկրպագուները` երգով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարոնակում է հաջող հանդես գալ Լիոնի թենիսի մրցաշարում:
Մեր հայրենակիցն այսօր, իր ծննդյան 25-ամյակի օրը, երկու սեթում հաղթելով ֆրանսիացի Ռիշար Գասկեին` 6:1, 7:6, մտել է կիսաեզրափակիչ փուլ: Խաղից հետո հանդիսականները երգով շնորհավորել են հայազգի թենիսիստի հաղթանակն ու ծննդյան օրը:
Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը կհանդիպի Արթուր Ռինդերկնեխ - Կեմերոն Նորի բրիտանա-ֆրանսիական զույգի հաղթողի հետ:
Լիոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին:
A special birthday sing-along for @karenkhachanov ?#OpenParc pic.twitter.com/tDnw8OkjBk
— Tennis TV (@TennisTV) May 21, 2021