Անհնարին եմ համարում՝ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբավել բիզնեսով․ Ալեքսանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց ընտրության մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանք ԿԸՀ ներկայացրեց կուսակցության մամուլի խոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Վերջինս համոզմունք հայտնեց, թե մեր երկրում վերահաստատվելու է ժողովրդի իշխանությունը։
Ալեքսանյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ ցուցակում ընդգրկված չլինելուն, հայտնեց, որ գործադիրի մի շարք պաշտոնյաներ ցուցակում ներառված չեն։
Խաչատուր Սուքիասյանի՝ փոխվարչապետ նշանակվելու վերաբերյալ լուրերը Ալեքսանյանը չհաստատեց, ասաց՝ ամեն ինչ պարզ կլինի ընտրություններից հետո։
Հարցին, թե ինչո՞ւ Հայկ Մարությանը չկա ցուցակում, Ալեքսանյանն ասաց՝ ցուցակում լինելը ինքնանպատակ չէ․ Հայկ Մարությանը շարունակում է լինել Երևանի քաղաքապետ։
«Ա1₊»-ի հարցին, թե գործարարների՝ ցուցակում ընդգրված լինելը արդյո՞ք իշխող ուժի ի սկզբանե որդեգրած սկզբունքներին և հայտարարություններին չի հակասում, Ալեքսանյանն արձագանքեց․ «Այն գործարարը, ով ընտրվում է ԱԺ պատգամավոր, մանդատը ստանձնելուց հետո այլևս չպիտի զբաղվի քաղաքականությամբ։ Չեմ պատկերացնում մի քաղաքակն ուժ, որի ընտրական ցուցակում երբեք չլինեն գործարարներ։ Ես անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբավել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո»։
Ալեքսանյանը վստահեցրեց, որ գործարարներին ցուցակում չեն ընդգրեկել ձայներ բերելու համար, այլ ընդգրել են Հայաստանի համար այս ծանր շրջանում պատասխանատվություն ստանձնելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը ներառում է 161 թեկնածու, հայտնեց Ալեքսանյանը։