Հոկտեմբերի 27-ը «5 ռոմանտիկների արած» համարողների հետ «Հանրապետություն»-ը չի կարող կոալիցիա կազմել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցությունը քիչ առաջ Կենտորնական ընտրական հանձնաժողովին ներկայացրեց
ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Լրագրողների հետ զրույցում կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի
Խաչատրյանը հայտնեց, որ իրենց ցուցակում այս պահին 103 թեկնածու են։ Նա ներկայացրեց առաջին 20 համարների
անունները։
Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդը արդարադատության նախկին
նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանն է, երրորդը՝ կին թեկնածուն, Անի Խաչատրյանն է։
Հարցին, թե արդյո՞ք կան ուժեր, որոնց հետ հետընտրական շրջանում սկզբունքորեն կոալիցիա չեն կազմի,
Խաչատրյանն արձագանքեց․ «Այն մարդիկ, ովքեր Հոկտեմբերի 27-ը համարում են 5 ռոմանտիկների արած, «Հանրապետություն»-ը չի կարող կոալիցիա կազմել»։
Իշխող ուժի հետ կոալիցիա կազմելը Խաչատրյանը չբացառեց, թեև նշեց, որ գնում են հաղթելու։