Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե ուժայինի ներկայացուցիչը մտնում է քաղաքականություն, ուրեմն երկրում մի բան այն չէ․ Հ․ Մամիջանյան (տեսանյութ)

 «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում «Իմ քայլի» նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը և Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն առաջադրվել են ոչ թե Հանրապետական, այլ «Հայրենիք» կուսակցության կողմից։ 

Բայց նույն ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե դաշինքի նախընտրական ցուցակը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է ձևավորել։ Չէ որ Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ներկայացրած այս թեկնածուներն ավելի շուտ ՀՀԿ-ի կամ հենց ՍՍարգսյանի հետ են առնչություն ունեցել։ Նա նաև չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե հետագայում այս թեկնածուները կարող են դուրս գալ իրենց թիմից, ինչպես ԹԹովմասյանը «Իմ քայլից» ԻԶաքարյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելուց»

ՀՄամիջանյանը չհամաձայնեց նաև այն տեսակետի հետ, թե ԹԹովմասյանը կամ ԱՎանեցյանը գործող իշխանությունների թիմում աշխատել են ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ-ի համար։ «Եթե ուժային կառույցի ներկայացուցիչները մտնում են քաղաքականություն, ուրեմն երկրում մի բան այն չէ»,- արձագանքեց ՀՄամիջանյանը։

ՀՀԿ ներկայացուցիչը նաև հավելեց, որ մարզային շրջագայությունների ընթացքում վերջին օրերին եղել են Սյունիքում և հայտնաբերել, որ պետություն չկա, որ իրավիճակն ավելի ծանր է, քան 44 օրյա պատերազմի օրերին էր։



Մանրամասները՝  տեսանյութում