Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (1)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները հաղթեցին թուրք մրցակիցներին. Աշխարհի գավաթ

Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարն առցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում:

Երեկ կայացել են նախնական 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Մեր 7 պատվիրակներից երեքը հաղթանակ են տարել և Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ մտնելու լուրջ հայտ են ներկայացրել:

Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են Թուրքիայի ներկայացուցիչներին: Հաղթանակ է տարել նաև Հայկ Մարտիրոսյանը, սակայն իր հայրենակցի նկատմամբ: Շանթ Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանն ոչ-ոքի են խաղացել իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել:

Ահա մեր շախմատիստների հանդիպումների արդյուքները.

Սերգեյ Մովսեսյան - Ռասմուս Սվանե (Գերմանիա)` 0,5:0,5

Վահապ Սանալ (Թուրքիա) - Հովհաննես Գաբուզյան` 0:1

Սամվել Տեր-Սահակյան – Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)` 0:1

Հայկ Մարտիրոսյան - Մանուէլ Պետրոսյան` 1:0

Ռոբերտ Հովհաննիսյան – Մուսթաֆա Յիլմազ (Թուրքիա)` 1:0

Յուրի Կուզուբով (Ուկրաինա) - Շանթ Սարգսյան` 0,5:0,5

 

Այսօր կկայանան պատասխան հանդիպումները և թայ-բրեյքները: Այս փուլի հաղթողները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: