A
A
Անի Հովսեփյանին չհաջողվեց նվաճել բռնցքամարտի օլիմպիական ուղեգիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկները անհաջող հանդես եկան նաև Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի երեկոյան մրցահերթում:
Կանանց մրցաշարում 69 կգ քաշային Անի Հովսեփյանը միավորներով պարտվեց թուրք Բուսենազ Սուրմենելուն և զրկվեց օլիմպիական ուղեգրից: Իսկ ահա 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որը վաղուց նվաճել է բաղձալի ուղեգիրը, քառորդ եզրափակիչ մենամարտում 0:5 հաշվով պարտվեց բրիտանացի Ջալալ Յաֆային և դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Վաղը Հայաստանից հանդես կգա Արման Դարչինյանը, ում ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում Տոկիոյի խաղերի ուղեգրից: