Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

5 մեդալ աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից 

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Սան Մարինոյում կայացած Աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

Վանաձորցի մարզուհի Էլադա Ալավերդյանը 800մ վազքում 2:16:10 արդյունքով գրավել է 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ: Տղամարդկանց 3000մ վազքում 2-րդն է ճանաչվել մեր մարզիկ Երվանդ Մկրտչյանը` 8:14:46 արդյունքով: 

Տղամարդկանց հեռացատկի մրցումներում Գոռ Բեգլարյանը 7,42մ արդյունքով գրավել է 2-րդ, իսկ Արտակ Համբարձումյանը 7,39 մետրով` 3-րդ տեղը: Բրոնզե մեդալ է նվաճել նաև Ռազմիկ Մկրտչյանը, որը 200մ արգելավազքում ցույց է տվել 21.59 արդյունք:

Ահա մեր մյուս մարզիկ-մարզուհիների արդյունքները

Տղամարդիկ

400մ վազք. Տիգրան Մկրտչյան` 11-րդ տեղ

800մ վազք. Ռոման Ալեքսանյան` 7-րդ տեղ

1000մ փոխանցավազք. Հայաստան` 6-րդ տեղ

 

Կանայք

100մ վազք. Մարիաննա Բաղյան` 9-րդ տեղ

200մ վազք. Գայանե Չիլոյան` 5-րդ տեղ

Հեռացատկ. Մարիետա Մինասյան` 5-րդ տեղ

1000մ փոխանցավազք. Հայաստան` 4-րդ տեղ

 

Նշենք, որ ոսկե մեդալներով 1-ին տեղը զբաղեցրել է Կիպրոսի աթլետիկայի հավաքականը` 6 մեդալ: