Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Աջակցիր «Ա1+»-ինՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և գլխավոր դիրիժոր: Այս մասին ՖԵյսբուքում տեղեկացրել է Կոնստանտին Օրբելյանը։
Իսկ Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Օրբելյանի դիրիժորությամբ առաջին օպերան՝ «Ռիգոլետտո»-ի նոր տարբերակը կներկայացվի օգոստոսի 29-ին:
«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությանը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին: Հավատարիմ մնալով Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին, մենք ժամանակակից կոմպոզիտորներին կտրամադրենք հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց ստեղծագործությունները»,- ասել է Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար 2016 թ.-ի հունիսին, իսկ 2017 թվականի օգոստոսին՝ նույն
թատրոնի տնօրեն: 2019թ -ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, ապա վերականգնվել դատարանի որոշմամբ։